Տաքսիների անվտանգությունը կավելանա

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Լեքվինաձեն  հայտարարել է, որ  2017 թ.  սեպտեմբերից Թբիլիսիում տաքսու վարորդների  համար նոր ընթացակարգ  կգործի Լեքվինաձեի  հավաստմամբ` դա  քաղաքային իշխանության համար կարեւոր հարց  է: Այս թեմայի շուրջ քաղաքապետարանը խորհրդակցություններ է ունեցել մասնագետների եւ հանրության ներկայացուցիչների հետ:

«Աշխատում ենք փաստաթղթերի մշակման վրա, եւ կարծում եմ, որ դրա  իրականացումը հնարավոր կլինի մյուս տարվա սեպտեմբերից:  Դրանք կլինեն դյուրին, և ոլորտի աշխատակիցները առանց մեծ ծախսերի կկարողանան անցնել այս ընթացակարգին:  Նպատակը  ավտոմեքենայի  եւ վարորդի անվտանգությունն է, ինչը այսօր  մտահոգում է տաքսիներով երթևեկող մեր համաքաղաքացիներին, ինչպես նաեւ Թբիլիսիի  հյուրերին»,- ասել է Լեքվինաձեն:

Թողնել պատասխան