Տեղի է ունեցել հայ զինվորի հուղարկավորությունը

Կախեթիում ավտովթարի հետևանքով մահացած զինծառայող Հակոբ Մալխասյանին հողին են հանձնել իր հայրենի Նինոծմինդայում (Ջավախք):222 Հուղարկավորությանը ներկա է եղել Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ Վլադիմիր Չաչիբայան, Հակոբ Մալխասյանի ծառայակից ընկերները. «Ցավում եմ այս դեպքի համար, մենք կփորձենք հնարավորության սահմաններում մեղմել այս ընտանիքի ցավը: Ուզում եմ նշել, որ Հակոբն ինքնակամ էր որոշել ծառայել իր հայրենի բանակում: Երկու շաբաթ էր մնում պարտադիր ծառայության ավարտին: Մենք նրան չենք մոռանա և միշտ կլինենք իր հարազատների կողքին»,- ասել է նախարար Իզորիան:

Շարքային Հակոբ Մալխասյանը պարտադիր զինվորական ծառայություն էր անցնում 2015-ի նոյեմբերից:

444Հիշշեցնենք՝ 36 զինծառայողների տեղափոխող զինվորական բեռնատարը կողաշրջվել էր Դեդոպլիծկղարո-Սղնախի-Թբիլիսի ավտոմայրուղու վրա, 28 զինծառայող այս պահին բուժում է  անցնում Գեորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալում, 8 զինվորի վիճակը ծանր է: Պատահածի հետ կապված  հետաքննություն է սկսվել՝ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 5-րդ մասով:

Լուսանկարները` nor.ge-ի

Թողնել պատասխան