ՏԻՄ ընտրություններում հաղթեցին փողն ու իշխանությունը

«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համոզիչ հաղթանակ տարան փողն ու իշխանությունը»,- այս  մասին հայտարարել է «Կառուցման շարժում» քաղաքական ուժի ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին:

Խոսելով ընտրությունների արդյունքների մասին՝ Ուսուփաշվիլին ընդգծել է, որ ընտրություններում պարտություն են կրել ազատությունն ու ինքնակառավարումը:

«Մեր երկրի զարգացումն անմիջականորեն կապված է ընտրությունների ազատության հետ: Մենք տեսանք բազում քաղաքացիների, որոնց ընտրության ազատությունը սահմանափակված էր: Այն, որ ընտրությունների մակարդակն ավելի բարձր էր 2012 թվականի ընտրություններից, դրանով չպետք է բավարարվենք», -նշել է Ուսուփաշվիլին:

Թողնել պատասխան