Տղամարդը ավտոմեքենայի թաքստոցում տասնյակ ատրճանակներ է անցկացրել Վրաստան

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննիչների խումբը ձերբակալել է Թուրքիայի մի քաղաքացու, որը ավտոմեքենայի թաքստարանով փորձել է 129 օդամղիչ ատրճանակ անցկացնել Վրաստան:

«Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալը մաքսային ստուգումներից գաղտնի, մեքենայում հատուկ հարմարեցված թաքստոցում պահած 129 օդամղիչ ատրճանակ է փորձել «Սարփի» մաքսային անցակետով Թուրքիայից տեղափոխել Վրաստան»,- ասվում է ծառայության կայքում:

Քրեական գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 1-ին հոդվածի 214 մասի հատկանիշներով՝ առանց մաքսային մարմիններ ներկայացնելու երկիր ներմուծել կամ արտահանել ապրանքներ մեծ քանակով կամ փաստաթղթերի կեղծմամբ: Ձերբակալվածին սպառնում է 3-ից 5 տարվա ազատազրկում:

 

Թողնել պատասխան