«Սպանեք Էրդողանին»․ Ցյուրիխում Թուրքիայի հյուպատոսության շենքի ուղղությամբ շշեր են նետել

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում դիմակավոր անձինք ներկ են լցրել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի պատերին։ 

Անհայտ անձինք ներկերով լցված շշեր են նետել շենքի ուղղությամբ, հյուպատոսարանի հարևանությամբ գտնվող շենքի վրա գրել «Սպանեք Էրդողանին»: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ասիյե Նուրջանը ասել է, որ հարձակումն իրականացրել է շուրջ 60 մարդուց բաղկացած խումբը: Ձերբակալվածներ չկան:

«Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Հարձակումը տեղի է ունեցել ոչ աշխատանքային օրվա ընթացքում»,- հայտարարել է դիվանագետը:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հարձակման կազմակերպան մեջ մեղադրվում են Քուրդիստանի աշխատավորների կուսակցության (PKK) համախոհները:

Թողնել պատասխան