Ցույցի մասնակից երիտասարդներին շփոթության մեջ են գցել. Վախտաձե

«Բաթումիում տեղի ունեցածը վիրավորված ժողովրդի գործողություն չէր»,- այս մասին interpressnews պարբերականին հայտատարել է խորհրդարանական մեծամասնության անդամ, Բաթումիի թիվ 70 ընտրատարածքի մեծամասնական պատգամավոր Մուխրան Վախտաձեն:

Ըստ Վախտաձեի՝ մարտի 11-12-ին, Աջարիայի ոստիկանության վարչության հարակից տարածքում տեղի ունեցած գործողությունները նախապես կազմակերպված էին: Ինչպես Բաթումիի մեծամասնական պատգամավորն է հայտարարել՝ «ցույցի մասնակից երիտասարդներին շփոթության մեջ են գցել, դրդել նման քայլերի, նրանց խմիչք և պարկերով քարեր են տարել, իսկ թե ո՞վ է սա կազմակերպել՝ իրավապահները անպայման կպարզեն»:

«Խորհրդարանում ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր եմ, միշտ կլսեմ ժողովրդին և կկիսեմ նրանց կարծիքը: Բողոք արտահայտելու իրավունք ունեն բոլորը, բայց այն պետք է իրականացվի խաղաղ պայմաններում: Բաթումիում տեղի ունեցածն անընդունելի է: Կարծում եմ՝ վիրավորել են բոլոր բաթումցիներին, սակայն այն ինչ տեղի է ունեցել այնտեղ, երբ իրադարձությունները վերածվեցին վանդալիզմի և ագրեսիայի, սա վիրավորված ժողովրդի գործողություն չէր: Ամենակարևորը՝ պետք է պարզել, թե ով է այս ամենի հետևում կանգնած: Իրադարձություններից առաջ չեմ ընկնի: Գիտեմ, որ իրավապահ մարմիններն աշխատում եմ և շուտով պարզ կդառնա այս ամենի հեղինակը, ով, իմ կարծիքով, պետք է խստագույնս պատժվի»,-նշել է Մուխրան Վախտաձեն:

Բաթումիի մեծամասնական պատգամավորը բացառում է այն տեղեկատվությունը, թե իրադարձությունները հնարավոր է տեղի պետական անվտանգության ծառայության և ոստիկանության միջև առճակատման հետևանքը լինի:

Թողնել պատասխան