Մուխթարլիի հարցով ցույց-ներկայացում խորհրդարանի առջև

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը պահանջում է Աֆգան Մուխթարլիի գործի հետաքննության նպատակով հանձնաժողով հիմնել: Կուսակցության երիտասարդական թևը Քութայիսիի խորհրդարանի առջև ցույց-ներկայացում է կազմակերպել:

Խորհրդարանի առջև գլխներին պոլիէթիլենային սև տոպրակներ քաշած երիտասարդները պահանջել են անհապաղ նոր հանձնաժողով ստեղծել, որպեսզի Աֆգան Մուխթարլիի գործի կապակցությամբ պատասխան տրվի բոլոր հարցերին:

«Չենք ցանկանում ապրել այնպիսի երկրում, որտեղ հնարավոր է մարդուն առևանգել ու այլ երկիր տեղափոխել»,-ասել է ցույցի մասնակից Գիրորգի Աբեսաձեն:

Ցույց-ներկայացմանն է միացել նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Էլենե Խոշտորիան:

Հիշեցնենք՝ ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին մայիսի 29-ին Թբիլիսիում անհետացել է:  Օրեր անց ադրբեջանի իշխանությունները Մուխթարլիին Բաքվում մեղավոր են ճանաչել սահմանն ապօրին հատելու, 10 հազար եվրո չհայտարարագրված գումար երկիր մտցնելու և ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցուցաբերելու համար: Մուխթարլին դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Տեղեկացնում է imedinews.ge-ն:

Թողնել պատասխան