Ցուցարարները պահանջում են երկաթգծի վարչակազմի հրաժարականը

Գուրջաանիի երկաթգծի աշխատակիցներն արդեն չորրորդ օրն է հացադուլ են անցկացնում երկաթգծի դեպարտամենտի առջև։ Ցույցին ևս մի քանի մարդ է միացել և հիմա հացադուլ է անում 8 աշխատակից։

Հիշեցնենք, որ երկաթուղու աշխատակիցների բողոքի պատճառ է դարձել կրճատման հետևանքով Գուրջաանիից Սադախլո տեղափոխումը:

Ըստ ցուցարարների՝ ղեկավարությունը չի փորձում բանակցություններ անցկացնել և իրենց հետ սպառնալիքներով է խոսում։ Ուստի, գործադուլավորները պահանջում են երկաթգծի վարչակազմի, մասնավորապես ենթակառուցվածքների եւ հասարակայնության հետ կապերի վարչության տնօրենի հրաժարականը։

Երկաթգծի հանրային կապերի ծառայության ղեկավար Դաչի Ցագուրիան ցույցի մասնակիցներին ավելի վաղ անվանել էր «քաղաքականորեն ղեկավարվող»: Ըստ նրա, այդ մարդիկ օգտագործվում են սադրիչների կողմից։

Թողնել պատասխան