Փաստաբանը տեղյակ չէ, թե որտեղ է Սաակաշվիլին

Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանն ասել է տեղյակ չէ, թե որտեղ է հիմա Սաակաշվիլին: Այնուամենայնիվ, փաստաբանը չի հերքել, որ Սաակաշվիլին մեկնել է Չեռնովցի:  Ուկրաինական «Ունիան» տեղեկատվական գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սաակաշվիլին դուրս չի եկել Լվովի շրջանից: Տեղեկացնում է news.ge-ն:

Սաակաշվիլիի թիկնապահները լրագրողներին տեղեկացրել են, որ նա ոչ մի տեղ չի մեկնել և գիշերել է հյուրանոցում: Այնուամենայնիվ, լրագրողները նկատել են, թե ինչպես է Սաակաշվիլին լքել հյուրանոցը:

Թեև մեքենան, որով քաղաքական գործիչը դուրս է եկել հյուրանոցից, վերադարձել է, սակայն լրագրողները նրա մեջ չեն նկատել Սաակաշվիլիին: Նրա վերադարձը չեն հաստատել նաև հյուրանոցի աշխատակիցները:

Թողնել պատասխան