Փոթիում փողոցային առևտրականները փակել են գյուղատնտեսական շուկայի մուտքը

Փողոցային առևտրով զբաղվող վաճառականները Փոթիում փակել են գյուղատնտեսական շուկայի մուտքը:  Քաղաքապետարանը պահանջել է նրանցից ազատել Ռիոնի ձաղ ափի հարակից տարածքը, ինչն առաջացրել է առևտրականների վրդովմունքը: Վաճառականների խոսքով՝ փողոցային առևտուրն այսօր նրանց եկամտի միակ աղբյուրն է, այն արգելելու դեպքում իրենք ֆինանսական լուրջ խնդիրների առաջ են կանգնելու: Առևտրականների բողոքն սկսել է այն բանից հետո, երբ առավոտյան իշխանությունների հրամանով իրենց տաղավարները հանվել են: Տեղի ղեկավարության որոշմամբ՝ փողոցային առևտուրը պետք է տեղափոխվի առտևտրային կետեր, երեք ամսվա ընթացքում առևտրականները կազատվեն տեղի վճարից և բոլոր տեսակի հարկերից: Բողոքող առևտրականների հետ արդեն հանդիպել է քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ փողոցային առևտրի դեմ խիստ պայքար էր սկսվել նաև մայրաքաղաք Թբիլիսիում, մի քանի շաբաթվա ընթացքում  քաղաքի կենտրոնական փողոցների բոլոր տաղավարներն ապամոնտաժվեցին, առևտրականներին առաջարկվեց տեղեր զբաղեցնել քաղաքի շուկաներում: Մայրաքաղաքի առևտրականները կես տարով ազատվեցին հարկերից:

Թողնել պատասխան