Ընդդիմությունը մեղադրում է քաղաքային իշխանություններին

Թբիլիսիի բյուջեն կավելանա 4.5  միլիոն լարիով, չնայած ընդդիմադիրները փոփոխություններին հավանություն չեն տալիս։ Նրանք հայտարարում են՝ նախաձեռնության իրական նպատակը «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի ֆինանսավորումն ապահովելն է: 

«Հիմնավորված կասկածներ ունենք, որ «Վրացական երազանքի» ակտիվիստները զբաղված են մանկապարտեզներում ստորագրություններ հավաքելով։ Բյուջեի ավելացումը կապված է հենց դրա հետ»,- հայտարարել է ավագանու «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Մարինա Դաթուկաշվիլին:

Ընդդիմադիրները չեն պատրաստվում կողմ քվեարկել նախաձեռնությանը:

«Թբիլիսիի բյուջեն հարմարեցված է ՏԻՄ  ընտրություններին: Սա ընտրական կոռուպցիայի բյուջե է: Այն դեպքում, երբ մայրաքաղաքի բյուջեում ընտրություններից 2-3 ամիս առաջ ավելանում են սոցիալական ծախսերը, ճանապարհաշինությունն ու մանկապարտեզներին հատկացվող գումարը, նշանակում է, որ  քաղաքապետարանը պատրաստվում է ընտրություններից առաջ գումար ծախսել»,— հայտարարել է «Շարժում հանուն ազատության–Թբիլիսի» խմբակցության անդամ Թամազ Շոշիաշվիլին:

Թեմային անդրադարձել է նաև քաշաքապետ Դավիթ Նարմանիան․ «Ընդդիմությունը 3 տարի է կասկածներ ունի և չի հանգստանում հատկապես բյուջեի փոփոխությունների ժամանակ:  Եթե մենք հիմա ավելացնում ենք սոցիալական ծախսերը, դա բխում է անհրաժեշտությունից: Ընդհանուր առմամբ մենք նախորդ տարվա համեմատ ավել գումար չենք հատկացնի: Այնպես որ սա կապ չունի ընտրությունների հետ»:

Թողնել պատասխան