Քաղաքական որոշ ուժեր նենգ մտադրություններ ունեն. Իրակլի Սեսիաշվիլի

«Քաղաքական որոշ ուժեր նենգ  մտադրություններ ունեն»: Նման հայտարարություն է արել  Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին` նշելով, որ այդ մասին փաստեր  կան:

«Եթե ինչ- որ մեկը հետաքրքրված է, որ  երկրում ընտրությունները  խաղաղ պայմաններում  անցնեն,   ապա դա թերևս միայն  իշխանությունն է: Քաղաքակիրթ բոլոր ուժերը պետք է նման ցանությամբ հանդես գան»,-ասել է Սեսիաշվիլին` ընդգծելով, որ որոշ քաղաքական կուսակցություններ հեռահար  մտադրություններ ունեն:

«Ես կասեի` սատանա են հայտնաբերել և փորձում են ընտրություններն օգտագործել` երկիրն ապակայունացնելու համար:  Մենք, իարկե,  նրանց դա թույլ չենք տա դա իրականություն դարձնել»,-ասել է իշխող «Վրացական երազանքի»-ի պատգամավորը:

Թողնել պատասխան