Քաղաքական պաշտոններ զբաղեցրած անձանց աշխատավարձի բարձրացումը մինչև 2021 թվականը բացառվում է

«Մինչ 2021 թվականը քաղաքական պաշտոններ զբաղեցրած անձանց աշխատավարձի բարձրացումը բացառվում է», — այս մասին խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին:

Հիշեցնենք՝ այսօր  խորհրդարանի լիագումար նիստին քննարկվում է 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Ելույթից հետո նախարարը պատասխանելով խորհրդարանի պատգամավորների աշխատավարձերի վերաբերյալ հարցին՝ նշել է, որ փոփոխություններ կարելի է սպասել միայն 2021 թվականից հետո։

Թողնել պատասխան