Քաղաքապետարանը «փիարշիկներին» 450 հազար լարի է վճարում. Խոշտարիա

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Էլենե Խոշտարիան կարծում է՝ իշխանության նախընտրական շտաբներում բազմաթիվ քաղաքացիներ են ընդունվել աշխատանքի: Նրա խոսքով՝  նոր աշխատակիցներին վարձատրելու համար քաղաքապետարանը տարեկան 450 հազար լարի է ծախսում:

«Քաղաքապետարանը շարունակում է բնակիչների գումարներն օգտագործել քաղաքական նպատակների համար: Մենք իմացել ենք, որ հունիսից քաղաքապետարանը բարձր աշխատավարձով աշխատանքի է ընդունում նախընտրական մասնագետների ու «փիարշիկների»: Հայտնի է, որ այս մարդկանց բերել են ընտրությունների համար»,- հայտարարել է Խոշտարիան:

Վերջինիս խոսքով, քաղաքապետարանը նաև մոտ 1 միլիոն լարիով կրճատել է հունիսի 13-ի աղետից տուժածների համար նախատեսված փոխհատուցումը:

«Երբ դառնամ քաղաքապետ, սա արմատապես կփոխեմ։ Կվերանան այս անարդարությունները, կոռուպցիոն ծախսերը, կենսաթոշակը կավելանան 50 լարիով, սոցիալական օգնությունը՝ 70-ով»,- ասել է Խոշտարիան:

«Եվրոպական Վրաստանի» տվյալներով,  քաղաքապետարանում նման կերպով աշխատանքի են ընդունվել հետևյալ մարդիկ՝

Յագո Կաճկաճաշվիլի – 4.800 լարի (աշխատավարձի չափ)
Տատիանա Դաթուաշվիլի – 4.350 լարի
Մամուկա Կավթելիշվիլի – 4.350 լարի
Նիկոլոզ Բերիաշվիլի – 4.350 լարի
Վախթանգ Ճեդլիշվիլի – 5.800 լարի
Թամար Բոդոկիա – 5.425 լարի

Լուսանկարը՝ Tabula.ge-ի

Թողնել պատասխան