Քաղաքապետարանի առջև ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 13-ի

Թբիլիսիի քաղաքապետարանի առջև «Միացյալ ազգային շարժման» կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքոմ ձերբակալվածների թիվը հասել է 13-ի:Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը: Ըստ պաշտոնակն հայտարարության՝ հետաքննություն է սկսվել  վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 173-րդ եւ 166-րդ Հոդվածներով: Թբիլիսիի քաղաքապետարանի առջեւ կազմակերպված ակցիան արդեն ավարտվել է:

Հիշեցնենք, «Միացյալ ազգային շարժումը» եւ վերջերս ստեղծված համակարգող խորհուրդը  Թբիլիսիի քաղաքապետարանի առջեւ ակցիա էին կազմակերպել:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան թեմայի վերաբերյալ  հատուկ հայտարարություն է արել.

«Կառավարությունը հիմարությունների  եւ հանցագործությունների շարք է թույլ տալիս, այսօր հերթական հանցագործությունն արեց, երբ պետական կազմակերպության դռները փակեց եւ կենդանի պատ ստեղծեց ոստիկանների միջոցով, ոստիկանները ապօրինի հանձնարարություն են կատարում:» հայտարարել է Նիկա Մելիան:

Հիշեցնենք, բողոքի ակցիաների շարքը մեկնարկել է փետրվարի 10-ին, փետրվարի 9-ին ստեղծվել է 8 կուսակցությունից, տարբեր կազմակերպություններից, ուսանողներից եւ հանրությանը ծանոթ դեմքերից կազմված համակարգող խորհուրդ:

Թողնել պատասխան