Քաղաքապետի թեկնածուն այցելեց Թբիլիսիի հայոց եկեղեցի

Լուրեր
12017 թվականի հոկտեմբերի 7-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելեց «Վրացական երազանք» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն: Թեկնածուն և նրան ուղեկցող անձինք ներկա գտնվեցին եկեղեցում ընթացող երեկոյան ժամերգությանը:Հավարտ եկեղեցական արարողության, հյուրերին բարի գալուստի խոսքերով ողջունեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց 19-րդ դարի կառույց Սուրբ Էջմիածին եկեղեցու պատմությանը, արժեվորեց վրացական իշխանությունների հարգալից և բարյացակամ վերաբերմունքը այս երկրի այլազգիների նկատմամբ, որոնց շրջանում է 2հազարամյակների պատմություն ունեցող վրաց-հայկական բարեկամությունը կամրջող վիրահայ համայնքը: Երկրի իշխանությունների Ժողովրդավարական ակունքներից բխող մոտեցումը այլազգիներին հնարավորություն է ընձեռում պահել, պահպանել իրենց մշակույթն ու ավանդույթները, հոգևոր և մշակութային արժեքները, եկեղեցիներն ու տաճարները:3

Վազգեն Սրբազանը ներկաներին շնորհավորեց քաղաքի ավանդական տոնի՝ Թբիլիսոբայի կապակցությամբ և նշեց, որ կոլորիտային քաղաքի գեղեցիկ տոնի բերկրանքը վրաց ազգի հետ միասին կիսում են նաև Հայաստանից, Ռուսաստանից և Արցախից ժամանած բազում հյուրերը, որոնց հոսքը ամբողջ օրվա ընթացքում նկատվում էր նաև հայոց սուրբ տաճարում:

4Այնուհետև քաղաքապետի թեկնածու Կալաձեն և նրան ուղեկցող անձինք այցելեցին թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնը:Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը, գործունեության ուղղությունները, այստեղ գործող նախակրթարանն ու կիրակնօրյա դպրոցները, ստեղծագործական խմբերը: «Հայարտուն» կենտրոնի ղեկավարը Կախա Կալաձեին նվիրեց Սայաթ-Նովա եռալեզու ալբոմը: Հյուրերը շրջայց կատարեցին սրահներում, ներկա գտնվեցին դուդուկի խմբի պարապմունքին:

Քաղաքապետի թեկնածուի և մյուս հյուրերի պատվին առաջնորդի «Հայարտուն» կենտրոնի նստավայրում կատարվեց հյուրասիրություն:

Նյութը՝ Վիրահայոց թեմի պաշտոնական էջից

Թողնել պատասխան