Քութայիսիի օդանավակայանի ենթակառուցվածքներն ընդլայնվում են

Հարցին Վրաստանի  կառավարությունը հավանություն է տվել  օգոստոսի 16-ի  նիստում:

«Սա շատ կարևոր հարց է.  անհրաժեշտ է բարելավել ծառայությունները` ապահովելու ուղևորափոխադրումների աճը»,- վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերն է մեջբերում  «interpressnews»-ը:  

Կառավարության ղեկավարը  հավաստիացրել է, որ սեպտեմբերի 23-ից  հետո Քութայիսիի միջազգային օդանավակայանից Եվրոպայի ուղղոթյամբ առկա 4 չվերթներին  կավելանան  ևս 7-ը:

Կվիրիկաշվիլիի  խոսքով, Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի օդնավակայանում  ենթակառուցվածքների ընդլայնումը հնարավորություն կտա   էլ ավելի մատչելի գներով մեկնել Եվրոպա:

Կառավարության նիստի ընթացքում վարչապետը անդրադարձել է նաև Եվրամիության և Վրաստանի միջև ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցին` հույս հայտնելով, որ մինչև տարեվերջ  վերջնական որոշում կկայացվի:

Թողնել պատասխան