Քութայիսիի օդանավակայանում չվացուցակը փոփոխվել է

Վատ եղանակային պայմանների պատճառով Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ են հետաձգվել: Այս մասին հաղորդվում է օդանավակայանի պաշտոնական էջում:

Հավելյալ տեղեկության համար նշված են  նաև հեռախոսահամարներ՝ 0431 23 70 00 և 0431 23 70 01:

Մասնավորապես հետաձգվել են  Wizz air  ավիաընկերության սպասարկած  Լոնդոն -Քութայիսի, Քութայիսի-Բեռլին, Քութայիսի-Միլան ուղղություններով նախատեսված թռիչքները:

Օդանավակայանի ղեկավարությունը ուղևորներից ներողություն է հայցել՝ պատճառված անհարմարության համար:

Թողնել պատասխան