Քումսիշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչներին

Վրաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ-ի կոնգրեսում մի շարք հանդիպումներ է ունեցել: Նախարարը կոնգրեսականների հետ քննարկել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև  առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը խոսել են նաև այն հնարավոր աջակցության մասին, որը կարելի է ԱՄՆ-ն կոնգրեսի միջոցով ցուցաբերել Վրաստանին:

Հանդիպմանը Քումսիշվիլիի ամերիկյան գործընկերները ևս մեկ անգամ ընդգծել են իրենց աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջությանը, ինչպես նաև ողջունել և բարձր են գնահատել Վրաստանի եվրատլանտյան կառույցներում ինտեգրվելու ջանքերն ու այդ նպատակով իրականացրած բարեփոխումները:

Տեղեկացնում է News.ge-ն:

Թողնել պատասխան