Քրիստինա Ագիլերան ժամանել է Վրաստան համերգից 3 օր առաջ

Համաշխարհային փոփ-երաժշտության աստղ Քրիստինա Ագիլերան ժամանել է Վրաստան: Երգչուհու ինչքնաթիռը վայրէջք է կատարել Բաթումիի օդակայանում նախօրեի գիշերը: Ագիլերան կանգ է առել Բաթումիի հինգաստղանի «Հիլթոն» հյուրանոցում: Հյուրանոցում տեղավորվելու գործընթացը կազմակերպվել էր այնպես, որ երկրպագուներին ու լրագրողներին, չնայած ցուցաբերած ջանքերին, չհաջողվեց տեսնել աստղին:

Հուլիսի 30-ին Քրիստինա Ագիլերան շոու-ծրագրով հանդես կգա նորակառույց «Black Sea Arena» համերգասրահում: Փոփ աստղը առաջին անգամ է հանդես գալիս Վրաստանում, նրա համերգով կբացվի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից կառուցված և երկրի կառավարությանը նվիրաբերված համերգասրահը: Թբիլիսի-Ուռեկի գնացքի տոմսերի մեծ պահանջարկի և դրա արդյունքում ձեւավորված դեֆիցիտի պատճառով Վրացական երկաթուղին ևս մեկ գնացք է ավելացրել երթուղուն: Ուղևորներին երկու ուղություններով տեղափոխող էլեկտրագնացքը Թբիլիսիի կենտրոնական կայարանից կշարժվի 10:25 և կժամանի Ուռեկի 14:51:

Վերադառնալու համար գնացքը Ուռեկիից դուրս կգա հուլիսի 31-ին, ժամը 02:00-ին և Թբիլիսի կժամանի 06:10-ին: Ընդառաջելով համերգին ներկա գնտվել ցանկացողներին, կազմակերպիչները նոր` «Silver Ring» կատեգորիայի տոմսեր են ավելացրել երթուղուն, որը կարժենա 50 լարի (մոտ 20 ԱՄՆ դոլար): Քրիստինա Ագիլերան «Գրեմի»-ի վեցակի մրցանակակիր է, ինչպես նաև «Լատինական Գրեմի»-ի մրցանակակիր: Ընդհանուր առմամբ նրա վաճառած ալբոմների թվաքանակը հասնում է 110 միլիոնի, ինչը նրան դարձնում է բոլոր ժամանակների ամենահաջողակ երգչուհիներից մեկը: Ագիլերան պարգևատրվել է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից սովի դեմ պայքարում ունեցած ներդրման համար: Հանդիսանում է ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի դեսպան:

 

http://www.newsgeorgia.ge/

Թողնել պատասխան