«Վրացական երազանք»-ը գովազդի համար ավելի քան 3 մլն լարի է ծախսել

Օգոստոսի 1-ից 21-ն ընկած հատվածում քաղաքական  գովազդի համար  ամենաշատ  գումար ծախսել է «Վրացական երազանք» կուսակցությունը: Աուդիտի գործակալությունից «interpressnews»-ին փոխանցել են, որ կուսակցությունը ծախսել է 3 մլն 150 հազար 287 լարի։

Գովազդին տրամադրած  գումարով երկրորդ տեղում է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանը»։ Վերջինս նույն ժամանակահատվածում ծախսել է 100 հազար 758 լարի:

Երրորդ հորիզոնականում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը», որը գովազդին տրամադրել է 11 հազար 747 լարի :

Վրաստանի «Հայրենասերների դաշինք»-ը գովազդի համար ծախսել է  8 հազար 400լարի։

Թողնել պատասխան