Օգոստոսի 17-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այսօր Ռիո դե Ժանեյրոյում ընթացող  31-րդ  Օլիմպիական խաղերն են: Վրաստանցի ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն 105 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել: Վրաստանցի մարզիկի արձանագրած ցուցանիշը՝ 473  կգ, համարվել է օլիմպիական խաղերի ռեկորդ: Նույն քաշային կարգում ևս մեկ վրաստանցի մարզիկ Իրակլի Թուրմանիձեն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Այս պահի դրությամբ Վրաստանի մարզիկները օլիմպիական խաղերի ընթացքում վաստակել են մեկական ոսկե և արծաթ և երեք բրոնզ:

Վրաստանյան լրատվամիջոցները նաև անդրադարձան Վրաստանի ազգային անգտանգության ծառայության կողմից  «Պետությունը երկրի համար» կուսակցության անդամների նկատմամբ ճնշում գործադրելու մասին հայտարարությանը: «Interpressnews» պարբերականին գերատեսչությունից  տեղեկացրել են,  որ այդպիսի դեպքեր չեն եղել:  Կուսակցության անդամների վրա ԱԱԾ-ի կողմից ճնշումներ գործադրելու մասին այսօր հայտարարել է «Պետությունը Ժողովրդի համար» կուսակցության անդամ Մերաբ Մետրեվելին:
«Ամեն ինչ սկսվել է ԱԱԾ-ի և կառավարության կողմից ձևավորած թերթերից մեկում մեր կուսակցության դեմ հարձակմամբ:  Նրանց ջանքերով փակվել են մեր քաղաքական կազմակերպության ֆինանսական մի քանի ուղիներ»,- հայտարարել է Մետրեվելին:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հարավային Օսիայի տարածքում տեղի ունեցող զորավարժություններին: «Բնական է` բոլոր զորավարժությունները, որոնք տեղի են ունենում բռնագրավված տարածքներում որոշակի վտանգներ են պարունակում: Սակայն ամեն ինչ գտնվում է մեր հսկողության տակ, մենք տիրապետում ենք ողջ տեղեկատվությանը:  Մեր գործընկերների հետ միասին պետք է ապահով զգնաք մեզ»,- հայտարարել է Իզորիան:  Պարբերականը տեղեկացնում է, որ Հարավային Օսիայում տեղի ունեցող Ռուսաստանի ԶՈւ-ի  զորավարժություններին մասնակցում է  ավելի քան  5 հազար զինվորական: Վարժանքներին  կիրառվում են հրթիռային  և անօդաչու սարքեր:  Զորավարժությունները կշարունակվեն մինչև 2016 թվականի սեպտեմբերի 16-ը:

Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքը  անդրադառնում է Վրաստանի խորհրդարանի նախագահ, «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլիի՝ Վրաստանի Սահմանադրության մեջ երկրի եվրատլանտյան ուղղու գրանցման վերաբերյալ նախաձեռնությանը: Հեռուստաալիքը տեղեկացնում է, որ նման նախագծին «Ազատ դեմոկրատներ» և «Ազգային ֆորում» կուսակցությունները կողմ են քվեարկելու:  «Հանրպաետականների» նախաձեռնությունը իրականանցնելու համար անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցություն:

Միևնույն պարբերականը փոխանցում է, որ Աբխազիան պարզեցրել է օտարերկրացիներին վիզաների տրամադրման գործընթացը: Աբխազա-ռուսական սահմանին Փսոուի անցակետում բացված  հատուկ կետում օտարերկրացիներիները կարող են վիզա ստանալ տեղում: Նոր ընթացակարգը չի տարածվում Հարավային Օսիայի և այն երկրների վրա, որոնց քաղաքացիները կարող են Աբխազիա այցելել առանձ վիզայի:

Վրաստան են ժամանել  Գերմանիայից արտաքսված Վրաստանի 32 քաղաքացիներ: Այս մասին «Netgazeti.ge» պարբերականին տեղեկացրել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից: Արտաքսվածներին տեղափոխող ինքնաթիռը Թբիլիսիի օդանավակայանում վայրեջք է կատարել երեկ՝ սեպտեմբերի 16-ին:

Թողնել պատասխան