Օգոստոսի 9-ի մամուլի տեսություն

Վրաստանյան լրատվամոջոցները առաջին էջերում շարունակում են քննարկել ամուսնության հարցը երկրի մայր օրենքում` Սահմանադրությունում վերաձևակերպելու, ինչպես նաև հանրաքվե անցկացնելու  շուրջ ընթացող իրադարձությունները:  «Netazeti.ge» պարբերականը տեղեկացնում է, որ ամուսնության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու  նախաձեռնող խմբի անդամներ Սանդրո Բրեգաձեի, Սոսո Մանջավիձեի և Զվիադ Տոմարաձեի  Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի  հետ այսօր (ժամը  17:00-ին) նախատեսված  հանդիպումը չի կայացել:  Նախագահի խորհրդարանական հարցերով  քարտուղար Աննա Դոլիձեի խոսքով,  նախագահը  պատրաստ է եղել հանդիպմանը:

«Հասարակությունը տեղյակ է, որ Վրաստանի նախագահը պատրաստ էր հանդիպել հանրաքվե  նախաձեռնող խմբի անդամներին, ովքեր, սակայն, այսօր  ընտրեցին  առճակատման և շանտաժի ճանապարհը: Հրաժարվելով նախատեսված  խորհրդակցությունից, խմբի անդամները հստակ բացահայտեցին  իրենց  նեղ քաղաքական նպատակները»,-հայտարարել է Դոլիձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի ԿԸՀ-ն  հուլիսի 30-ին հայտարարել էր, որ նախաձեռնող խմբի կողմից  հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ներկայացված նյութերը բավարարում են օրենքով սահմանված պահանջները և հայտն ուղարկել էր նախագահին:  Գիորգի Մարգվելաշվիլին 30 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի՝  հանրաքվե նշանակել,   թե ոչ:

«Netazeti.ge»-ն հիշեցնում է  հանրաքվեի հարցը` «Համաձայն եք թե ոչ, որ քաղաքացիական ամուսնությունը ընտանիք ստեղծելու նպատակով սահմանվի որպես տղամարդու և կնոջ միություն»:  ԿԸՀ-ն այս  նախադասությունը գրանցել է հունիսի 12-ին,  այն բանից հետո,  երբ  նախաձեռնող խումբը ԿՀԸ  է  ներկայացրել ավելի քան 200 հազար ստորագրություն:

Վրաստանի «Տրանսպորտի և ճանապարհների ասոցիացիա»-ի ղեկավար Դավիթ Մեսխիշվիլին ասել  է, որ  մայրաքաղաք Թբիլիսիում ճանապարհատրանսպորտային պատահարների  (ՃՏՊ) թիվն աճել է: Ըստ նրա,  Վրաստանում վարորդների  մի մասը չգիտի ճանապարհատրանսպորտային նշանները:  «Թբիլիսիում  մեծ քանակությամբ այսպես կոչված սև կետեր կան, որտեղ և հիմնականում գրանցվում են  ՃՏՊ-ներ»,- Մեսխիշվիլիի խոսքերն է մեջբերում «Kvira.ge»-ն:

Նա ասել է, որ ՃՏՊ-ների աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. «Խաչմերուկները անկանոն են, երթևեկությունը չի կարգավորվում, ճանապարհային նշանները ամբողջության անգործունակ են, ինչը հաճախ անորոշության պատճառ է դառնում: Այս ամենին նաև ավելանում է այն, որ վարորդների  մի  մասը,  չգիտի ճանապարհատրանսպորտային նշանների բացատրությունը»:

Վրաստանի «Տրանսպորտի և ճանապարհների ասոցիացիա»-ի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ «սև կետերը» հիմնականում խաչմերուկներում են  են, որտեղ նշանները նույնպես ճիշտ չեն  կարգավորում երթեևեկության ընթացքը: Դավիթ Մեսխիշվիլին այս ամենում  քաղաքապետարանի մեղքն էլ է տեսնում: Եզրափակում է «Kvira.ge»-ն

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը սատարող  «Ռուսթավի 2» հեռուստաալիքը,  անդրադառնալով 2008թ.-ի  ռուս-վրացական պատերազմին,  փոխանցում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին անդամ, այժմ «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի մեկնաբանությունը:
Վաշաձեն  հայտարարել է, թե Օգոստոսյան պատերազմի մեկնարկի հետ կապված շահարկումներ են արվում, որոնք  ըստ նրա  սխալ են:  Նրա խոսքով,  Վրաստանի դիրքորոշումը  բոլորի համար մեկընդմիշտ  պետք է պարզ լինի` պատերազմը սկսել է Ռուսաստանը և պետք է շարունակել ջանքեր ներդնել Հաագայի հետաքննության ուղղությամբ: «Նոր Վրաստանի»  առաջնորդը կարծում է, որ Վրաստանի ներկա իշխանությունը  ոչ մի քայլ  չի  արել երկրի օկուպացված տարածնքերը վերադարձնելու  ուղղությամբ:

Օգոստոսի լույս  9-ի գիշերը Ուկրաինայից արտաքսվել է ևս մեկ  ազգությամբ վրացի, այսպես կոչված «օրենքով գող»: «Frontnews»-ի փոխանցմամբ,  այս մասին սոցիալական ցանցերում տեղեկատվություն  և տեսանյութ է տարածել Ուկրաինայի  ոստիկանապետ Խաթիա Դեկանոիձեն: Վերջինիս խոսքով, նախկինում դատված,  քրեական հեղինակություն համարվող  Թեյմուրազ Չխետիանիի Վրաստան արտաքսելու  վերաբերյալ հարցին վրացական կողմը նախապես տեղեկացված է եղել:

Թողնել պատասխան