Օդերևութաբանները Թբիլիսիիում դեկտեմբերի 31-ի գիշերը ձյուն են կանխատեսել

Վրաստանի ամբողջ տարածքում դեկտեմբերի 30-ին և 31-ին հիմնականում տեղումներ չեն սպասվում: Այս մասին «Kvira.ge» պարբերականին տեղեկացրել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հիդրոմետ ծառայության ղեկավար Սվետլանա Նիորաձեն: Վերջինս նաև ավելացրել է, որ ամանորի գիշերը Վրաստանի որոշ շրջաններում, այդ թվում նաև Թբիլիսիում ձյուն կտեղա: Սակայն 2017-ի առաջին օրը` հունվարի 1-ին, օդերևութաբանները մայրաքաղաքում անձրև են կանխատեսում:

Թողնել պատասխան