Օթար Երանոսյանը եվրոպայի առաջնությունում. Jnews

Այսօր ժամը 19:00-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ախալքալաքցի Օթար Երանոսյանը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հանդես կգա Վրաստանի դրոշի ներքո։

Հաղթանակի դեպքում Երանոսյանը կմասնակցի Համբուրգում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Ուկրաինայում կայանալիք առաջնությունում Վրաստանի հավաքականի ավագ Օթար Երանոսյանը հանդես կգա 60 կիլոգրամ քաշային կարգում։ Առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 24-ին։ Ախալքալաքի մարզիկը Ուկրաինա է մեկնել հունիսի 14-ին և միայն այսօր երեկոյան պարզ կլինի, թե արդյոք նա կմասնակցի աշխարհի առաջնությանը։

Օթարի հետ Ուկրաինայում են հավաքականի գլխավոր մարզիչ Լաշա Դունդուան, մարզիչ Թեմուր Օչիգավան և Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Ծիկլաուրին։

Սկզբնաղբյուրը` Jnews.ge

Թողնել պատասխան