Օմար Ալ Շիշանին սպանվել է

«Իսլամական պետությունը»  հաստատել է Թարխան Բատիրաշվիլիի սպանության մասին լուրը:

Գրում է վրացական interpressnews պարբերկանը` հղում անելով ԻՊ վերահսկողությամբ գորոծող Amaq գործակալությանը: Լրատվամիջոցը  տեղեկացնում է, որ  ահաբեկչական խմբավորման գլխավոր առաջնորդներից  Թարխան Բատիրաշվիլին, ով առավել հայտնի  է  Օմար Ալ Շիշանի անվամբ, սպանվել է Իրաքի  Մոսուլ քաղաքի  մոտակայքում մարտական գործողությունների ժամանակ:  Հիշեցնենք, Թարխան Բատիրաշվիլին Վրաստանի քաղաքացի է, ծնունդով  Պանկիսի կիրճից:   Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը նա միացել է 2012թ:   Սա առաջին դեպքն է, որ  ԻՊ  վերահկողությամբ գործող լրատմաիջոցը հաստատում է  խմբավորաման պարագլուխներից Բատիրաշվիլիի սպանության մասին լուրը:

Նրան ոչնչացնելու  մասին լուրեր շրջանառվել են նաև անցյալ տարի, ինչպես նաև   2013 թվականին։  CNN-ի  փոխանցմամբ`  ԱՄՆ-ն  դեռ փորձում է ստուգել լուրի իսկությունը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ Պենտագոնը հաստատել  է, որ չորեքշաբթի մարտական գործողությունների ժամանակ ոչնչացվել է ԻՊ-ի բանակի  հրամանատարը, որ պատասխանտու է 130 երեխայի սպանության մեջ:

Օմար Ալ Շիշանին  բազմաթիվ   ահաբեկչական գործողություններ է իրականացրել,  նրա անվան հետ է կապվում նաև 2014թ.   Պակիստանի Փեշավար քաղաքի  դպրոցի վրա իրականացված հարձակումը, որի  հետեւանքով 130 երեխա է սպանվել:

Թողնել պատասխան