Օմբուդսմենը խորհրդարանի խոսնակից պարզաբանումների է սպասում

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեից պարզաբանումների է սպասում: Նանուաշվիլիին հետաքրքրում է, թե ինչ նկատի ուներ Կոբախիձեն՝ ասելով, թե օմբուդսմենը քաղաքական ֆիգուր է: Նանուաշվիլին կարծում է, որ իր պաշտոնավարման ընթացքում եղել է առավելագույնս անկախ ու ազդեցություններից զերծ:

«Պարզաբանումների եմ սպասում, թե ինչ նկատի ունի պարոն Իրակլին կոնկրետ քաղաքական հայտարարություններում և նրանում, թե մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական ֆիգուր է: Դրա վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն եմ ցանկանում: Օմբուդսմենը չի մտածում, որ որոշումները կամ գործունեությունը կլինի քաղաքական»,- հայտարարել է Նանուաշվիլին:

Ինչ վերաբերում է  իրեն փոխարինողին, Նանուաշվիլին գտնում է, որ իշխանությունները պետք է հաշվի առնեն հասարակության կարծիքը և նրանց մասնակցությամբ ընտրեն թեկնածու: Օմբուդսմենի խոսքերով, թեկնածուն պետք է համապատասխանի նաև որոշակի չափանիշների:

Թողնել պատասխան