Օմբուդսմենը ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին

Վրաստանում հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին։

Ըստ օմբուդսմենի՝ ՄԻՊ ներկայացուցիչներն ընտրական ողջ օրվա ընթացքում շրջել են բոլոր ընտրատարածքների ընտրատեղամասերում, իսկ մշտադիտարկումների արդյունքները ցույց են տվել, որ թեև ընտրությունները հիմնականում խաղաղ մթնոլորտում են ընթացել, սակայն, այնուամենայնիվ, եղել են որոշ խախտումներ ու խնդրահարույց հարցեր։

«Նկատվել են ընտրատեղամասերի սահմանաված ժամից ուշ բացման, հանձնաժողովի կողմից բողոքների չգրանցման, ինչպես նաև վարորդական իրավունքների հիման վրա քվեարկելու թույլտվության դեպքեր։ Որոշ ընտրատեղամասերում եղել են նաև ոստիկանության կենտրոնացման դեպքեր։

Թերությունների մի մասն ակնհայտորեն կապված է տեղական ընտրական հանձնաժողովների անդամների ոչ պատշաճ պատրաստվածության հետ:

Գրանցվել են նաև ընթացակարգային խախտումներ, որոնք, սակայն, չեն կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա:

Ինչ վերաբերում է բռնության որոշակի փաստերին, ապա ՄԻՊ նախաձեռնությամբ դրանք ուսումնասիրվել են և առաջիկայում կհետևեն նաև այդ առնչությամբ իրավասու մարմինների աշխատանքներին»,-նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Թողնել պատասխան