Օպերայի 4 աշխատակցի պայմանագրերը վերականգնվել են

Թբիլիսիի` Զաքարիա Փալիաշվիլիի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Դավիթ Կինծուրաշվիլիի կողմից, աշխատանքից ազատված թատրոնի 4 աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը վերականգնվել են: Այս տեղեկատվությունը «Իներպրեսնյուսի» հետ զրույցում հաստատել են Օպերայի եւ բալետի թատրոնի աշխատակազմից: Նրանց բացատրությամբ, վերականգնվել է դերասաններ Իամզե Գուրչիանին, Նինո Գոգոնաշվիլին եւ Գոչա Գաբիձաշվիլին, ինչպես նաեւ թատրոնիո գեղարվեստական ղեկավար Էկատերինե Գելաշվիլիի աշխատանքային պայմանագրերը: Վերջինիս, Կինծուրաշվիլին աշխատանքից ազատել էր իր պարտականությունների իրականացումը դադարելնելուց մի քանի ժամ առաջ:

Թողնել պատասխան