Ֆինանսների նախարարը զարմանում է, թե ովքեր են քվեարկելու Սահակաշվիլիի կուսակցության օգտին

«Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր պատրաստվում են քվերակել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության  օգտին»,-հայտարարել է  Վրաստանի ֆինանսների  նախարար Նոդար Խադուրին՝  անդրադառնալով  Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը աջակցում է Վրաստանի բնակչության 30%-ը: «Ինձ զարմացնում են այն մարդիկ, ովքեր գիտեն ինչ սարսափի միջով է անցել Վրաստանը 9 տարիների ընթացքում:  Բայց դա իրենց ընտրությունն է՝ ապրել վախի մեջ»,-ասել է Իվանիշվիլին՝ հավաստիացնելով, որ նման երևույթները այլև չեն կրկրնվելու:

Ուզում եմ վստահեցնել, որ քաղաքցիներին ոչ մի վտանգ չի սպառնում: Մեր երկիրը  շատ արագ կերպով կզարգանա, որտեղ  մարդիկ հնարավորություն կունենան պաշտպանել իրենց արժանապատվությունը և ազատությունը»,- հայտարարել է Նոդար Խադուրին:

Թողնել պատասխան