Ֆ. Գյուլենի հարազատների ձերբակալությունները շարունակվում են

Թուրքիայում ձերբակալել են Ֆեթհուլլա Գյուլենի զարմիկին և հարսին:

Ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Գյուլենի ազգականները մեղադրվում են նրա կազմակերպության անդամ լինելու մեջ:
Հուսեյն և Բուշրա Գյուլեններին իրավապահները ձերբակալել են Իզմիրում: Մինչ այդ, Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել էին Գյուլենի եղբորը և ևս մի քանի մերձավորների:

fethullah gülen
fethullah gülen

Պաշտոնական Անկարան Ֆեթհուլլա Գյուլենին մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ և ԱՄՆ-ից պահանջում է նրա արտահանձնումը:

Թողնել պատասխան