103 դպրոցի հայկական մասը 10 առաջին դասարանցի ունի

05

Արթուր Սողոմոնյանը, չնայած առաջին օրն է դպրոցում, սակայն արդեն հստակ գիտի՝ սիրելի առարկան ֆիզկուլտուրան է: 01Նրա ծնողները դպրոցի ընտրության հարցում երկրորդ տարբերակ չունեին: Մետրոմշենի թաղամասի թիվ 103 դպրոցի հայկական հատվածն այս տարի 10 աշակերտ  ունի: Ավելի շատ հայ աշակերտ ունի նույն դպրոցի  վրացական սեկտորը՝ 13 աշակերտ:

Դպրոցի  փոխտնօրեն, հայկական բաժնի վարիչ Հասմիկ Պապիկյանը բացատրություն չի գտնում՝ ինչու են ծնողները նախապատվությունը տվել վրացական կրթությանը, ասում է՝ իրենց դպրոցում վրացերենի ու բոլոր առարկաների ուսուցման մակարդակը չի զիջում վրացականից: Դպրոցը ոսկե մեդալակիրներ  է ունեցել,  շրջանավարտները հաջողությամբ ընդունվում և սովորում են մայրաքաղաքի բուհերում:

«Այս տարի էլ մենք ծնողների հետ մեծ աշխատանք ենք տարել, սա հայախոս թաղամաս է, փորձել ենք հորդորել, որ երեխաներին հայկական սեկտոր ուղարկեն, բայց միշտ վերջին խոսքը եղել է ծնողինը»,-ասում  է Հասմիկ Պապիկյանը:

Թիվ 103 դպրոցը վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել այս տարվա հունվարին: Դպրոցի հայկական մասն այս պահին 105 աշակերտ ունի:  Այս տարի  չունի 4-րդ և 6-րդ դասարաններ, դպրոցի հայկական մասի համար  չի հնչի նաև վերջին զանգը.  դպրոցական տարին մեկնարկեց առանց 12-րդ դասարանցիների:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>