1047 ոչ վրացախոս դիմորդ ուսանող է դարձել. Միմինոշվիլի

«Վրաստանի միասնական պետական քննությունների արդյունքում 2017 թվականին բարձրագույն ուսումնական հաստատություններ է ընդունվել 28 000-ից ավելի դիմորդ»,- այս մասին հայտարարել է քննությունների անցկացման և վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին: Նրա խոսքով՝ ընթացիկ տարում նախնական տվյալներով գրանցված էր 41 000-ից ավելի դիմորդ, սակայն մրցույցին մասնակցել է  39 000-ից ավելի դիմորդ:

Ինչ վերաբերում է ուսանողների ֆինանսավորմանը, քննությունների անցկացման և վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղեկատվությամբ, 100 տոկոսանոց ֆինանսավորում ստացել է 1009 դիմորդ, 70 տոկոս՝ 1457, 50 տոկոս՝ 4081 ուսանող:

Խոսելով դրական միտումների մասին, Միմինոշվիլին նշել է, որ այս տարի ուսանող է դարձել 1047 ոչ վրացախոս դիմորդ:

Թողնել պատասխան