Ալեքսանդր Ջեջելավա. «12-րդ դասարանը չի փակվի»

«12-րդ դասարանը չի փակվի. մենք ծրագրում ենք վերջին երկու տարիները վերածել ԲՈՒՀ-երի համար նախապատրաստական ակտիվ շրջանի»: Այս մասին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում  հայտարարել է Վրաստանի Կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան:

Ջեջելավան պարզաբանել է 12-րդ դասարանում  ուսման կարգը  փոփոխելու  մասին իր հայտարարությունը` նշելով, որ այն սխալ է հասկացվել:

«Չգիտեմ` որտեղից է  մարդկանց մոտ  նման կարծիք  ձևավորվել:  Մեր  դպրոցների  ենթակառուցվածքը կմնա նույնը:  Միակ բանը, որ կքննարվի, դա դպրոցական վերջին երկու տարիների ծրագրի փոփոխությունն է, ինչպես այլ երկրների քոլեջներում ու  գիմնազիաներում», -ասել է   ԿԳ նախարարը:

Նրա խոսքով, 10-րդ դասարանը ընդհանուր գիտելիքներով աշակերտին  լիովին  կարողանում է  դեպի նոր կյանք ճանապարհել:

«Ինչ վերաբերում է վերջին երկու տարիներին, ապա դա մասնագիտությունը ընտրելու տարիներ են լինելու: Եթե աշակերտը պատրաստվում է  լրագրողական ֆակուլտետ ընդունվել, ապա նա  դպրոցում կենտրոնանում է լրագրության  հիմունքների ու դրա հետ կապված  առարկաների վրա»,- ասել է Ջեջելավան:

Նրա խոսքով, նման դպրոցներ այսօր էլ  գոյություն ունեն:  Կոմարովի, Վեկուայի եւ մի շարք այլ  դպրոցներ աշխատում են այդ օրինակով:

«Մեր հիմնական նպատակն է հասնել այն կետին, որ վերջին երկու տարիների ընթացքում աշակերտների մեծ մասը հրաժարվեն  կողմնակի ուսուցիչներից»,- ասել է ԿԳ նախարարը:

Ջեջելավայի  խոսքով, քանի որ այս նախաձեռնությունն   իրականացնելու համար սահմանադրական փոփոխություններ պետք չեն, ուստի  այն  ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվանից:

«Այսօր Վրաստանում  մոտ  հիսուն դպրոց հիշյալ  ծրագրով է առաջնորդվում: Մենք հուսով ենք, որ այս թիվը կկրկնապատկվի եւ հենց այս տարի  ուսման որակով կհասնենք առաջատար դպրոցներին»,- հայտարարել է Ալեքսանդրե Ջեջելավան` ավելացնելով որ նախաձեռնությունը վերաբերում է Վրաստանի տարածքում գործող բոլոր դպրոցներին:

Թողնել պատասխան