Օմբուդսմեն. Անհասկանալի է թե ինչու են հանրայինի հաղորդումները 11 ամսով դադարեցվելու

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ Հանրային հեռուստատեսությունում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ անհասկանալի հարցեր կան:

«Բարեփոխումները Հանրային հեռուստատեսությունում անհրաժեշտ են, սակայն այս գործընթացում լրագրողների եւ այլ աշխատակիցների իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Անհասկանալի է նաեւ թե ինչի համար 11 ամսով պետք է դադարեցնել հաղորդումները: Առավել ևս այն ֆոնին, երբ երկրում տեղի են ունենում ակտիվ քաղաքական գործընթացներ»:

Ուչա Նանուշվիլին ավելացրել է, թե պետք է արվի ամեն ինչ, որպեսզի գործընթացներն ընթանան օրենքի շրջանակներում. «Հույս ունեմ, որ մոտ օրերս լրացուցիչ տեղեկատվություն կունենանք»,- ասել է Օմբուդսմենը:

Հիշեցնենք` Վրաստանի հանրային հեռուստատեսության նորանշանակ գլխավոր տնօրենը ծրագիր է ներկայացրել, որի համաձայն էական փոփոխություններ են տեղի ունենալու Հանրային հեռուստատեսությունում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրայինի տեխնիկական վերազինում, ինչպես նաեւ շրջաններում գրասենյակների բացում:

Իրականացվելիք բարեփոխումների ընթացքում ենթադրվում է, որ հեռուստաընկերությունը 11 ամսով դադարեցնելու է գործունեությունը, ինչը բողոքի առիթ է դարձել լրագրողների և այլ աշխատակիցների շրջանում:

Թողնել պատասխան