14 ՀԿ հրաժարվել է մասնակցել սահմանադրական փոփոխությունների քննարկմանը

14 հասարակական կազմակերպություն բոյկոտել է սահմանադրական փոփոխությունների խորհրդարանական քննարկումները: Այս մասին վերոնշյալ ՀԿ-ները հայտարարել են համատեղ ասուլիսի ժամանակ:
Հասարակական կազմակերպությունների համար «անընդունելի և արդարացված չէ», որ «Վրացական երազանք»-ն ընտրական օրենսգրքի փոփոխությունները կատարել է հանրային քննարկումների և Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների հրապարակումից հետո:
«Տեսնում ենք, որ մեր առաջարկությունները, մեր դիրքորոշումները, ցավոք, էական արդյունք չեն տալիս: Ցավոք, տեսանք, որ համաձայնեցված դիրքորոշումներից հետո ասվեց, որ իշխող կուսակցությունում որոշումներ են կայացվում, որոնք անընդունելի են այս երկրի հանրության մեծ մասի համար: Այդ պատճառով՝ տեսնելով, որ մեր ներգրավվածությունը դրական փոփոխությունների չի բերում, կարծում ենք՝ սա ընդամենը պատրանք ստեղծելու համար է արվում: Այդ պատճառով, ցանկություն չունենք և իմաստ չենք տեսնում իշխանությունների հետ շարունակել քննարկել սահմանադրական փոփոխությունները»,- հայտարարել է «Արդար ընտրություններ» ՀԿ-ի տնօրեն Միխեիլ Բենիձեն:

Թողնել պատասխան