Իսրայելը Վրաստանը ներառել է անվտանգ երկրների ցանկում

Իսրայելը Վրաստանը ներառել է անվտանգ երկրների ցանկում։ Դա նշանակում է, որ քաղաքական ապաստան փնտրող Վրաստանի քաղաքացիները Իսրայելում այն ստանալ չեն կարող։ 

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ այսուհետ  ապաստան ստանալու մասին Վրաստանի քաղաքացիների հայտերը (եթե իրական պատճառ չկա) չեն բավարարվի:

Իսրայելի գնահատմամբ, Վրաստանը անվտանգ երկրների շարքում է, քանի որ այնտեղ պաշտպանված են ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության սկզբունքներն ու մարդու իրավունքները։

Թողնել պատասխան