Թեա Ծուլուկիանին հղիության արձակուրդ է մեկնում

Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին մարտի 17-ին  նախածննդյան արձակուրդ է վերցրել: 

Նախարարության տեղեկատվությամբ, գերատեսչությունն առաջիկա ամիսներին կղեկավարի փոխնախարար Ալեքսանդր Բարամիձեն:  Վերջինս 2012 թվականից հանդիսանում է Արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2013 թվականից զբաղեցնում է նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Բարամիձեն նաև նախարարության խորհրդարանական քարտուղարն է:

Թեա Ծուլուկիանին Արդարադատության նախարարությունը ղեկավարում է 2012 թվականից: Նա վերջերս է ամուսնացել  նախարարության կրթական բաժնի ղեկավար Նուգզար Կակուլիայի հետ։

Թողնել պատասխան