Եվրոպայով ճամփորդելու հնարավորությունից կօգտվեն նաև նախկին դատապարտյալները

«Նախկին դատապարտվածները ևս կարող են օգտվել ԵՄ հետ վիզայի ազատականացման պտուղներից»: Այս մասին հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին։ 

Ելույթ ունենալով խորհրդարանի Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում, Խուցիշվիլին ասել է, որ խնդիրը վերաբերում է բացառապես այն անձանց, ովքեր իրենց պատիժը կրել են Վրաստանում:

«Քաղաքացին, որ նախկինում դատապարտված է եղել, բայց բավարարում է բոլոր անհրաժեշտ պայմաններին, կարող է մեկնել Եվրոպա: Պրոբացիայիի հարցում գործում են երկրի ներքին կանոնները: Եթե պրոբացիայի գործակալությունը նրան (Վրաստանում դատապարտված անձին) վտանգներ չտեսնելով երկրից դուրս գալու իրավունք տա, խնդիրներ չեն ծագի»,-հայտարարել է Շալվա Խուցիշվիլին՝ կրկնելով, որ հարցը վերաբերում է Վրաստանում պատիժը կրած քաղաքացիներին։

Թողնել պատասխան