Աշխարհը չգիտի, թե ով է ղեկավարում մեր, այսպես կոչված, երկիրը. Նաթելաշվիլի

Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին հատուկ ասուլիս է հրավիրել, որտեղ Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր,  Բիձինա Իվանիշվիլիին վերջնագիր է ներկայացրել և կոչ արել հրաժարվել չբաժանած մանդատների ձայները գողանալուց:

Նաթելաշվիլիի հայտարարության համաձայն` իշխող թիմը պետք է իրականացնի նախընտրական խոստումների գոնե մի փոքր մասը:

«Հակառակ դեպքում, այս ռեժիմը կտապալեն զայրացած և խաբված մարդիկ, իսկ Լեյբորիստական կուսակցությունը կբոյկոտի»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին:

Վերջինիս խոսքերով, նախագահը Վրաստանի քաղաքացիներից ընտրելու իրավունքը խլելով՝ «երկիրը կգլորի հետ»:

«Այսօր Վրաստանը, որը մասնատված է, լքված, չի կարող նույնիսկ ընտրել իր երկրի առաջնորդին: Աշխարհում ոչ մեկը չհասկացավ` ո՞վ է ղեկավարում մեր, այսպես կոչված, երկիրը, վարչապետն է պետը, թե՞ նախագահը, թե՞ խորհրդարանի խոսնակը, թե՞ ապակե պալատից Կրեմլի ստախոսն ու խարդախ օլիգարխը»,- հայտարարել է Նաթելաշվիլին:

Թողնել պատասխան