180 օտարերկրյա լրագրողներ ներառվել են Ադրբեջանի «սև ցուցակում»

Լեռնային Ղարաբաղ  այցելելու համար Ադրբեջանի  «սև ցուցակում» են հայտնվել միջազգային ԶԼՄ-ների 180 ներկայացուցիչներ, այդ թվում նաև լրագրողներ Վրաստանից:  Հանրային հեռուստաընկերության լրագրող Գուրամ Ռոգավան իրադարձությունները լուսաբանելու նպատակով ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Արցախում է եղել:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրապարակած թարմացված ցանկում հայտնվել են հիմնականում լրագրողներ Ռուսաստանից և Ուկրաինայից: «Кавказский узел» պարբերականի փոխանցմամբ, 2016 թվականին 20 լրագրող պաշտոնապես ներողություն է խնդրել, որից հետո Ադրբեջանը նրանց հանել է իր «սև ցուցակից»:

Արդեն մի քանի տարի է այդ ցուցակում է նաև վրաստանյան Go Group Media կազմակերպության հիմնադիր, գլխավոր խմբագիր և լրագրող Մարգարիտա Ախվլեդիանին:

Թողնել պատասխան