ՌԴ-ն զգուշության կոչ է անում Վրաստան մեկնել ցանկացող իր քաղաքացիներին

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հաշվի առնելով Վրաստանի կողմից Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի  Լուժկովին «սև ցուցակ»-ում ընդգրկելու փաստը, Վրաստան մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշության կոչ է արել։

«Ռուսաստանի ԱԳՆ-ը ստիպված է Վրաստան ճանապարհորդել ցանկացող  իր քաղաքացիներին զգոնության կոչ անել: Նաև պետք է հաշվի առնել, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում (որը խզել է Վրաստանը) Թբիլիսիում  Շվեյցարիայի դեսպանատան ռուսական շահերի բաժինը սահմանափակ հնարավորություններ ունի»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է  «Տասս» գործակալությունը:

Հիշեցնենք՝ Վրաստանի ԱԳՆ-ը Յուրի Լուժկովին, ով մայիսյան տոներին Թբիլիսիիում էր, ընդգրկել է «սև ցուցակում»՝ հաշվի առնելով այն փաստը, որ Մոսկվայի նախկին քաղաքապետը խախտել է Վրաստանի  «Օկուպացված տարածքների մասին» օրենքը։ Նա մի քանի անգամ այցելել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա և Հարավային Օսիա։

Թողնել պատասխան