2 տարում Վրաստանում ընտանեկան բռնությունից 60 կին է մահացել

Վրաստանի ՆԳՆ-ի  շենքի մոտ այսօր ակցիա է անցկացվել` ի պաշտպանություն կանանց իրավունքների:

Մասնակիցները կոչ են արել Ոստիկանությանը` ավելի խստորեն արձագանքել ընտանեկան բռնության դեպքերին: Ըստ իրավապաշտպանների` վերջին երկու տարում Վրաստանում մոտ 60 կին է մահացել, նրանց մեծամասնությունը ընտանեկան բռնության զոհ է դարձել: Իրավապաշտպանների և հասարակական գործիչների բողոքի նոր ալիքը բարձրացել է նախօրեին, Թբիլիսիում ամուսնու կողմից, խանդի հողի վրա երիտասարդ կնոջ սպանությունից հետո:

13689605_1249695618403961_952298724_n-31utbc4p62eyghamuzlg5mԱկցիայի ժամանակ մասնակիցները պարզել են «Կինը ստրուկ չէ», «Դադարեցրեք կնասպանությունը», «Սա վիճակագրություն չէ, սա ողբերգություն է» վերնագրերով պաստառներ: Ակցիայի հիմնական նախաձեռնողը Կանանց իրավունքներ հասարակական շարժման ակտիվիստ Բայա Պատարայան է, ով ասել է, որ ՆԳՆ-ի կողմից իրականացվող միջոցառումները բավական չեն, պետք են հիմնարար բարեփոխումներ: Կանանց նկատմամբ հանցագործությունները պետք է ավելի խստորեն պատժվեն: Ակցիային մասնակցել է ընդամենը 20 մարդ:

13672184_1249695598403963_519278344_n-31utb8m1lvhon4e82qf37uՆրանց հիմնական պահանջը Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրումն է: Դա կանանց նկատմամբ հանցագործությունների և ընտանեկան բռնության դեմ պայքարի եվրոպական առաջին համաձայնագիրն է: Փաստաթղթում ձևակերպված են բռնության կանխարգելման և դրանից պաշտպանության, ինչպես նաև քրեական հետապնդման նվազագույն ստանդարտները:

Ցուցարարները հայտարարել են, որ մտադիր են շարունակել պայքարի այս ձևը` այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել իրենց պահանջների բավարարմանը:

Լուսանկարները` newsgeorgia.ge-ի

Թողնել պատասխան