2012-ին շատ քաղբանտարկյալներ կային. Վիկտոր Դոլիձե

Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով պետնախարարի պաշտոնում առաջադրված Վիկտոր Դոլիձեն պատասխանել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Իրմա Նադիրաշվիլի` «Վրաստանում գոյություն ունե՞ն քաղբանտարկյալներ» հարցին:
«Չէի ցանկանում քաղաքականություն վերադառնալ: 8 տարի առաջ սկսեցի քաղաքականությամբ զբաղվել, որպեսզի պայքարեմ բռնություններով և դաժանությամբ կառավարող ռեժիմի դեմ: Այս առջեւ դրած խնդիրը մինչև վերջ իրականացրի, այդ թվում, այն մեծամասնության հետ, որը այսօր իշխանությունում է: Դա շատ կարևոր քայլ էր: Մնացած թեմաների վերաբերյալ ես մեկնաբանություններ արդեն արել եմ: Ինչ վերաբերում է քաբանտարկյալներին՝ ես հպարտ եմ, որ կողմ եմ քվեարկել այն օրենին, որն ընդունվեց 2012-ին: Այն ժամանակ շատ քաղբանտարկյալներ կային»,- հայտարարել է Դոլիձեն:

Ի պատասխան Նադիրաշվիլին ասել է. «Պարոն Վիկտոր, ամեն ինչ իր գինն ունի` իմ կարծիքով, ձեր քաղաքական կարիերան ավարտված է»:

Թողնել պատասխան