2016թ․Վրաստանում միջին աշխատավարձը կազմել է 940 լարի

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական կենտրոնի («geostat.ge») 2016 թվականի տվյալների, Վրաստանում միջին աշխատավարձը կազմել է 940 լարի (շուրջ $379.34):

Անցյալ տարվա ընթացքում  երկրում ամենաբարձր վարձատրվող աշխատանքը եղել է ֆինանսական միջնորդության (1834,9 լարի), հանրային կառավարման (1326,8 լարի) և շինարարության ոլորտներում «1283,3 լարի»:

2016 թվականի միջին ամսական աշխատավարձը տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում կազմել է 1201,5 լարի, հանքաարդյունաբերության ոլորտում՝ 1143 լարի, անշարժ գույքի վարձակալության, բիզնես գործունեության ոլորտում՝ 1063.3 լարի, Էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի արտադրության եւ բաշխման ոլորտում՝ 1180 լարի։

Հատկանշական է, որ կրթության ոլորտում միջին ամսական աշխատավարձը կազմել է 537 լարի:

Միաժամանակ, 2016-ի վիճակագրական տվյալների համաձայն, տղամարդկանց ամսական աշխատավարձը 386 լարիով գերազանցել է կանանց աշխատավարձը:

Նույն վիճակագրական տվյալների համաձայն, կանանց միջին աշխատավարձը կազմել է 731,2 լարի, տղամարդկանցը՝ 1116,6 լարի:

Թողնել պատասխան