Վրաստանում 2016 թ․ վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 30 հազար քաղաքացի

Վրաստանի Ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլիի խոսքով, ոգելիչ խմիչք օգտագործած  վարորդները հանդիսանում են ճանապարհատրանսպորտային պատահարների երեք հիմնական  պատճառներից մեկը: Նրա փոխանցմամբ, 2016 թվականին  վարորդական իրավունքից ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար 30 հազար 174 քաղաքացի զրկվել է վարորդական իրավունքից: Խուցիշվիլին հավաստիացրել է, որ վարորդական իրավունքից զրկվածներին երթևեկելու իրավունքը վերադարձվելու է, եթե խախտումը գրանցվել է առաջին անգամ: Նրանցից 10 տոկոսը  վարորդական իրավունքը  հետ է ստացել անմիջապես տուգանքը վճարելուց հետո:

Փոխնախարարը նշել է, որ Թբիլիսիում ավելի քան  500 հազար մեքենայի երթևեկությունը հսկում են  այսպես կոչված «խելացի տեսախցիկները», որոնք գրանցում են նույնիսկ չնչին խախտումները:

«Խելացի տեսախցիկների» օգնությամբ պարզել ենք, որ մայրաքաղաքի վարորդների 20 տոկոսը խախտում է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները՝ վտանգ ստեծելով շրջակա միջավայրի համար»,- նշել է փոխնախարարաը: Խուցիշվիլին հավելել է, որ առաջիկայում փոփոխության կենթարկվեն  վարորդական իրավունք ստանալու գործնական թեստերը, քանի որ այն հանձնած վարորդները հիմնականում սխալներ են կիրառում:

Փոխնախնախարարի խոսքերով, Ներքին գործերի նախարարությունը հետևել է այս ոլորտում զարգացած երկրների փորձին և արդեն ունի գործնական քննության մշակած նոր ձևաչափը:

Թողնել պատասխան