2016-ին ռեկորդային թվով լրագրողներ են զոհվել

2016 թվականի սկզբից մինչ հիմա աշխարհի 31 երկրներում զոհվել է 144 լրագրող: Տվյալները հրապարակվել է Press Emblem Campaign հասարակական կազմակերպության ամենամյա զեկույցում: Ըստ զեկույցի՝վերջին 10 տարիների ընթացքում սա զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մահացության ռեկորդային թիվ է: Լրագրողական աշխատանքի համար առավել վտանգավոր են համարվել Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան: Նշվում է, որ ընդհանուր թվի (144) մեջ են մտնում 20 բրազիլացի լրագրողները, ովքեր զոհվեցին նոյեմբերի 29-ին՝ Կոլումբայի ավիավթարի հետևանքով: Իրաքում 2016-ի ընթացքում զոհվել է 16 լրագրող: Առաջին հնգյակում են նաև Սիրան (14), Աֆղանստանը (12), Մեքսիկան (12), Յեմենը(9): Ռուսաստանում ըստ կազմակերպության, մահացել է 3 լրագրող, Ուկրաինայում՝ 2: Համեմատության համար հարկ է նշել, որ 2011-ին աշխարհի 39 երկրներում, իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում զոհվել է լրագրող:

Թողնել պատասխան