tovli-tbilisshi-1

Վրաստանի ամբողջ տարածքում դեկտեմբերի 30-ին և 31-ին հիմնականում տեղումներ չեն սպասվում: Այս մասին «Kvira.ge» պարբերականին տեղեկացրել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հիդրոմետ ծառայության ղեկավար Սվետլանա Նիորաձեն: Վերջինս նաև ավելացրել է, որ ամանորի գիշերը Վրաստանի որոշ շրջաններում, այդ թվում նաև Թբիլիսիում ձյուն կտեղա: Սակայն 2017-ի առաջին օրը` հունվարի 1-ին, օդերևութաբանները մայրաքաղաքում անձրև են կանխատեսում:

download

«Լսարան 115» ուսանողական շարժումը չի պատրաստվում լքել Թբիլիսիի պետական համալսարանի 6-րդ մասնաշենքը, քանի դեռ խորհրդարանում «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություններ չեն կատարվել: Շարժման անդամները տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ օրենքի քննարկումը տեղի կունենա գարնանը, ինչը նշանակում է, որ ուսանողական ցույցերը կշարունակվեն առնվազն մինչև գարուն: «Ամբողջ նոյեմբեր  ամսվա ընթացքում «Լսարան 115»-ի ներկայացուցիչները բանակցություններ…

izor_1

«Պաշտպանության նախարարությունը միայն խորհդատուների ինստիտուտից հրաժարվելու արդյունքում 389  հազար 556 լարի է տնտեսել: Այս գումարը կազմում է  նախարարի և նրա տեղակալների  տարեկան աշխատավարձը»,- այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: «Վրաստանի պաշտպանության նախարարությունում վերակազմակերպան գործընթացը սկսվել է 2016 թվականի սեպտեմբերից: Նախարարության նոր ղեկավարությունը գերատեսչության զարգացման ռազմավարություն է մշակել: Բարեփոխումների նպատակը երկրի ազգային շահերից…

levandavitashvili

Վրաստանի Գյուղատնտեսության նախարար  Լևան Դավիթաշվիլին ամփոփել է 2016 թվականը` խոսելով գերատեսչության կողմից իրականացված ծրագրերի, ինչպես նաև առաջիկա անելիքների  մասին: Ոլորտի պատասխանատուն նշել է, որ Գյուղատնտեսության նախարարությունը գալիք տարում ուշադրությունը կկենտրոնացնի հատկապես տեղական արտադրության զարգացման և գյուղատնտեսության ոլորտը միջազգային չափանիշների հասցնելու  վրա: «Գյուղատնտեսական ապրանքներ գնելու նպատակով երկրից բավականին մեծ գումար է դուրս եկել: Կարևոր է, որ…

11_42_17_29_9_2015

Վրաստանի Ներքին գործերի նախարարութան Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության վարչության և Փախստականների ու վերաբնակեցման նախարարության ներքին աուդիտի վարչության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում մեքենայության մեղադրանքով ձերբակալել են նախկինում դատապարտված մի քաղաքացու: Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը  փախստականից  2500 լարի է վերցրել` վերջինիս համար փաստաթուղթ պատրաստելու ու բնակարան ձեռք բերելու նպատակով:  Մեղադրյալն  ընդունում է իր մեղքը: Հետաքննությունն ընթանում է…

patriarqiiliameore-cr-739x428

Համայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա երկրորդի բուժման համար Գերմանիայից հատուկ մասնագետ է ժամանելու Վրաստան: Պատրիարքարանի առողջապահության վաչության ղեկավարի տեղակալ Ցիսանա Շարտավան հայտարարել է, որ պատրիարքի վիճակը կայուն է և նա իրեն լավ է զգում: «Արյան և որոշ թեստերի  ցուցանիշներն արդեն բարելավվել են, սական զգուշություն հարկավոր է: Պատրիարքը հսկողության տակ է»,- հայտարարել է Իլիա երկրորդի բժիշկը: Շարտավան…

enguri

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում էներգետիկ համակարգը վատ վիճակում է և իրավիճակը գնալով ավելի է վատանում: Այս մասին գրում է վրաստանյան «Netgazeti» պարբերականը` նշելով, որ դա կապված է ենթակառուցվածքների, հարկերի վճարման և էլեկտրաէներգիայի սպառման աճի հետ: «Նախնական տվյալներով` այս խնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ է 280 մլն ռուբլի կամ 5  մլն ԱՄՆ դոլար»,- հայտարարել է Աբխազիայի  «Չերնոմորէներգո»…

%e1%83%a1%e1%83%90%e1%83%96%e1%83%a6%e1%83%95%e1%83%90%e1%83%a0%e1%83%98

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիան դեկտեբերի 31-ից հունվարի 1-ը կփակի Վրաստանի հետ սահմանը: Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները: «Անվտանգության նկատառումներից ելնելով` դեկտեմբերի 31-ին ժամը 07:00-ից մինչև  2017 թվականի հունվարի 1-ը սահմանը փակ կլինի բոլոր քաղաքացիների համար»,-ասվում է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի Անվտանգության հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:

zviad-kvanch

«Չեմ մոռանա, երբ 2008 թվականի պատերազմը դեռ չէր վերջացել, մեր երկրի այն ժամանակվա վարչապետ-նախարարին Ստամբուլի ռեստորաններից չէինք կարողանում հանել. քեֆ էր անում: Ամոթից չգիտեի` որտեղ թաքնվեմ»,- նման հայտարարություն է արել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր  Զվիադ Կվաճանտիրաձեն: «Անձամբ ինձ, ոչ մեկ չի կարող վստահեցնել, որ դուք  (նկատի ունի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամներին-հեղ.)`լինելով  իշխանության գլուխ,…

zurab-japaridze-1748x984

«Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն դիմել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությանը` դեկտեմբերի 31-ին պաշտպանելու «Գիրչի»-ի գրասենյակը: Ջափարիձեն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ դեկտեմբերի 31-ին «Գիրչի»-ի անդամները սեփական գրասենյակում իրենց միացած կամավորների հետ մարիխուանա են տնկելու: «Դեկտեմբերի 31-ին մենք կիրականացնենք քաղաքացիական անհնազադության ակտ: Այդ օրը ժամը 21:00-ից 22:00-ն ընկած հատվածում կամավորների հետ…