2017թ․ Վրաստանի բնությանն ավելի քան 3 մլն դոլարի վնաս է հասցվել

2017թ. Վրաստանի շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է ավելի քան 3 մլն դոլար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը:

2017 թվականի ընթացքում բնական ռեսուրսների պահպանության ոլորտում օրենսդրության խախտման վերաբերյալ 11,6 հազար փաստ է արձանագրվել:

Դատարանի որոշման համաձայն,  օրենքը խախտած ֆիզիկական եւ իրավաբանական մարմինների տուգանքի ընդհանուր գումարը կազմել է 4 մլն 658,5 հազար լարի:

Այստեղից 11,1 հազարը վարչական օրենքի խախտումներ են, եւս 515 դեպքերում հարուցվել են քրեական գործեր: Բոլոր նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:

Անտառային օրենսդրությունն անցյալ տարի խախտվել է ավելի քան 1,7 հազար անգամ: Ինչ վերաբերում է անտառային նյութերի տեղափոխման օրենքների խախտմանը, գրանցվել է ավելի քան 1,3 հազար փաստ:

Թողնել պատասխան