2017թ. ամենից շատ ֆինանսավորում կունենան առողջապահության, տարածաշրջանային զարգացման եւ ԿԳ նաարարությունները

2017թ. Պետական բյուջեի նախագծի առաջին տարբերակի համաձայն, գալիք տարվա ընթացքում ամենաշատ ֆինանսավորում կունենան առողջապահության, տարածաշրջանային զարգացման, կրթության եւ գիտության նախարարությունները:

2017թ. առողջապահության բյուջեն կկազմի 3 մլրդ 330 մլն լարի, այդ թվում աճել է բնակչության կենսաթոշակային ապահովման համար հատկացված գումարը: 2017-ի պետբյուջեի նախագծի համաձայն, կենսաթոշակային ֆոնդը կկազմի շուրջ 1 մլրդ 665 մլն լարի, ինչը 2016-ի համեմատ աճել է 95 մլն լարիով: 2017 թ. պետական բյուջեի նախագծի համաձայն, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության բյուջեն կհասնի մինչեւ 1 մլրդ 86 մլն լարիի։ Այն դեպքում, երբ 2016թ. նշված գերատեսչության բյուջեն 950 մլն լարի էր կազմում: Զուգահեռաբար, աճելու է ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում ճանապարհների եւ արագ մայրուղիներկ կառուցման համար նախատեսվող բյուջեն: Գալիք տարվա ընթացքում ավելանալու է նաեւ կրթության եւ գիտության նախարարության ֆինանդավորումը՝ հասնելով 1 մլրդ 25մլն լարիով: Բյուջեի բացատրական թերթիկի համաձայն, ընդհանուր կրթությունը ֆինանսավորելու համար առանձնացված է 609 մլն լարի, ինչը ենթադրում է դպրոցի ուսուցիչների աշխատավարձի աճ, ինչպես նաեւ բարձր լեռնային շրջաններում աշխատող ուսուցիչների համար: 2017թ պետական բյուջեի նախագծի համաձայն, աճում է պաշտպանության, սպորտի եւ երիտասարդության գործերի եւ տնտեսության նախարարությունների ֆինանսավորումը: Ինչպես բյուջեի բացատրական թերթիկում է նշված, տնտեսության նախարարության բյուջեում «Արտադրիր Վրաստանում» ծրագրի համար նախատեսված է 19.7 մլն լարի:

Թողնել պատասխան